Կոչուբաև․ Ռոմանոսը դուրս է գալու ՀԷՑ-ից![]() 23 հուլիսի 2025 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՀԷՑ-ին վերաբերող Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը՝ ընդգծելով դրա ազդեցությունը պետականացման գործընթացի վրա: «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտը շատ կենցաղային լեզվով ասած պարտավորեցրեց ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի պետականացումից։ Ռոմանոսը դուրս է գալու ՀԷՑ-ից. կարծում եմ մեկնաբանութնուններn ավելորդ են, զուտ հիշենք Վինի Պուխի էշին»,–գրել է նա։ ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ևս անդրադարձել է միջազգային դատարանում Սամվել Կարապետյանի օգտին կայացված վճռին: «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝
Այս վճիռը ցույց է տալիս, որ աշխարհում արդարությունը գործում է, և այն չի իրականացվում Facebook-ով, ինչպես այսօր Հայաստանում»,-գրել է նա։ Նարեկ Կարապետյանը շեշտել է, որ այս որոշումը միջազգային մակարդակով հաստատում է ընկերության նկատմամբ պետական ճնշումների անթույլատրելիությունը՝ ընդգծելով իրավական մեխանիզմների գերակայությունը և սոցիալական մեդիայի միջոցով արդարադատություն իրականացնելու անընդունելի փորձերը: Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |