Բեգլարյանը՝ Թրամփին. Մի լեգիտիմացրեք բռնապետին, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի![]() 23 հուլիսի 2025 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «Արցախ Միության» նախագահ Արտակ Բեգլարյանը հուլիսի 22-ին պատասխան մեկնաբանություն է թողել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառման տակ, որով նա Truth Social հարթակում հրապարակել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հատված, որը վերջինս ունեցել էր հայաթափված Շուշիում։ Նա հորդորել է Թրամփին «չլեգիտիմացնել բռնապետին, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի, հայտնում է Panorama.am-ը։ Պատասխանում, մասնավորապես, նշված է. «Պարո՛ն նախագահ, խորը հարգանքով ստիպված եմ արտահայտել իմ ցավն ու մտահոգությունը կապված Ձեր որոշման հետ՝ տարածել մի տեսանյութ, որտեղ հանդես է գալիս Իլհամ Ալիևը՝ մեր ժամանակների ամենահանցագործ և բռնապետական առաջնորդներից մեկը։ Խնդրում եմ հաշվի առնել հետևյալ կարևոր փաստերը․
Պարո՛ն նախագահ, ոՈրպես Ալիևի ցեղասպան գործողությունների զոհ և որպես իմ տեղահանված ժողովրդի ձայն՝ հարգանքով հորդորում եմ Ձեզ․ մի՛ լեգիտիմացրեք մի բռնապետի, ով անչափելի տառապանք և ավեր է հասցրել մի հին քրիստոնյա ազգի։ Փոխարենը խնդրում ենք՝ մնալ հավատարիմ Ձեր իսկ խոսքին՝ օգնելով դադարեցնել բռնությունը և էթնիկ զտումը։ Մեր ժողովուրդը շարունակում է հույս ունենալ, որ Միացյալ Նահանգները, և հատկապես Դուք, կկանգնեք արդարության, ազատության և ճշմարտության կողքին։ Մենք խնդրում ենք Ձեր աջակցությունը հետևյալ ուղղություններով՝ ° Մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձին մեր հայրենիք, ° Մեր վտանգված կրոնական և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ° Ադրբեջանի բանտերում պահվող հայ պատանդների ազատմանը, ° Ադրբեջանում պետական հովանավորչությամբ տարածվող հակահայ ատելության և ֆաշիստական քարոզչության վերացմանը։ Խնդրում ենք, թույլ մի տվեք, որ «խաղաղության» բռնապետական հռետորաբանությունը մթագնի մեր ժողովրդի իրական և շարունակվող ողբերգությունը»։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |