Ղազինյանը դիմել է դատարան ՀԷՑ–ի տնօրենի պաշտոնում վերականգնվելու համար![]() 23 հուլիսի 2025 - 14:53 AMT PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի իրավաբանական թիմը հայտարարել է, որ հաղթել է ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։ ՀԷՑ–ի իրացման գծով նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը, անդրադառնալով Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմանը, կարծիք է հայտնել, որ ըստ այդմ ՀԷՑ–ում կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները կասեցվում են, հայտնում է Factor.am-ը։ «Դատարանը զգուշացնում է, որ պետք է ձեռնպահ մնալ այդ որոշումը կատարելուց, մասնավորապես, օրենքից բխող բոլոր գործողությունները՝ վարույթի հարուցում, կառավարչի նշանակում և այլն։ Պարտավորեցնում են ձեռնպահ մնալ այդ գործողությունները կատարելուց։ Նորմալ պարագայում ես պետք է հետ գնայի ՀԷՑ այս որոշումից հետո»,–ասել է նա։ Դավիթ Ղազինյանն ասել է, որ դիմել է դատարան իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։ «Փաստաբաններն արդեն դիմել են դատարան, պահանջը պաշտոնում վերականգնվելն է, քանի որ հրամանն ապօրինի է»,-ասել է նա։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |