Գեղարքունիքում ՊՆ «Ուրալ»-ների մասնակցությամբ ՃՏՊ–ից 4 զինվորական է տուժել․ Որևէ մեկին վտանգ չի սպառնում

Գեղարքունիքում ՊՆ «Ուրալ»-ների մասնակցությամբ ՃՏՊ–ից 4 զինվորական է տուժել․ Որևէ մեկին վտանգ չի սպառնում

PanARMENIAN.Net - Խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ ժամը 09:50-ի սահմանում Սևան-Մարտունի ճանապարհի 6-րդ կիլոմետրին բախվել են «Ford Transit» մակնիշի մեքենան և ՊՆ հաշվեկշռում գրանցված 2 «Ուրալ» բեռնատարներ։ Բախման հետևանքով «Ford Transit»-ը սեղմվել է երկու «Ուրալ»-ների արանքում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 4 զինվորական ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։ Բուժհաստատությունից հայտնել են, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի առթիվ կայազորի քննչական բաժինը հարուցել է քրեական վարույթ։

ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենաների մասնակցությամբ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով զինծառայողները հետազոտվել են բժշկական կենտրոնում, նրանցից որևէ մեկը չի հոսպիտալացվել, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---