Սպերցյան․ Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից

Սպերցյան․ Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականներից

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է 2026–ի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների հետ Հայաստանի հավաքականի սպասվող հանդիպումների և իր ակնկալիքների մասին։

Նա հայտարարել է, որ Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իսպանդիայի հավաքականներից, գրում է «ՌԲ Սպորտը»։

«Հայաստանում չեն վախենում Պորտուգալիայի և Իսպանդիայի հավաքականներից։ Հայ ֆուտբոլիստները մինչև վերջ կպայքարեն Երևանում կայանալիք առաջիկա խաղերում»,–ասել է նա։

Խոսելով Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ անցնելու Հայաստանի հավաքականի հնարավորությունների ասմին՝ Սպերցյանն ասել է, որ բարձրակարգ թիմերի դեմ խաղերում միշտ չէ, որ հնարավոր է արդյունքի հասնել։

«Բայց մենք վճռականորեն տրամադրված ենք ֆուտբոլ խաղալու և կփորձենք մեր ուժերը»,–ասել է նա։

Սեպտեմբերի 6-ին հավաքականը Երևանում մրցելու է Պորտուգալիայի հետ, իսկ սեպտեմբերի 9-ին՝ Իռլանդիայի։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---