Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին ավիավթարի զոհերի կապակցությամբ![]() 25 հուլիսի 2025 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՆ-24 ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ ցավակցություններս՝ Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա չվերթն իրականացնող «Անգարա» ավիաընկերության ԱՆ-24 քաղաքացիական ինքնաթիռի ուղևորների ողբերգական մահվան կապակցությամբ։ Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և աջակցության խոսքերս փոխանցել ինքնաթիռի վթարի հետևանքով իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին»,–ասվում է հեռագրում։ Հուլիսի 24–ին ՌԴ Ամուրի մարզում, ռադարներից անհետացել է Ան‑24 ուղևորատար ինքնաթիռը, որը թռչում էր Խաբարովսկ–Բլագովեցչենսկ–Տինդա երթուղով։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ որոնման ժամանակ փրկարարները հայտնաբերել են անհետացած Ան‑24 ինքնաթիռի բեկորները։ Ինքնաթիռում 49 մարդ է եղել, բոլորը զոհվել են։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |