Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա–ին՝ նշելով քրիստոնեական եղբայրությունը և հավատքի միությունը

Հռոմի պապը նամակ է հղել Արամ Ա–ին՝ նշելով քրիստոնեական եղբայրությունը և հավատքի միությունը

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Լեոն XIV նամակ է հղել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ին։ Նա կաթողիկոսության պատվիրակության մասնակցության համար՝ իր գահակալության առիթով մատուցված հանդիսավոր Սուրբ Պատարագին:

Նամակում Պապը գրել է. «Սա շոշափելի արտահայտություն է քրիստոնեական եղբայրության ու հավատքի միության», հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։

Հռոմի պապը նաև իր պատրաստակամությունն է հայտնել շարունակելու համագործակցությունը Արամ Ա Վեհափառ Հայրապետի, ինչպես նաև այլ հոգևոր առաջնորդների հետ՝ ուղղված եկեղեցու միության և ժողովուրդների միջև համակեցության ու փոխգործակցության ամրապնդմանը՝ ժամանակակից աշխարհի բաժանումներով լի պայմաններում։

2025 թվականի մայիսի 8-ին ընտրվել է նոր Հռոմի պապը՝ ընտրելով Լեոն XIV պապական անունը՝ դառնալով Հյուսիսային Ամերիկայում ծնված առաջին պապը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---