Ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները հեռացվում են![]() 25 հուլիսի 2025 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավտոկայանատեղիների գոտիներում տեղադրված կանգնակներն ու խոչընդոտող տարրերը երթևեկությանը և մեքենաների կայանման գործընթացին արգելք են հանդիսացել։ Խնդրի կարգավորման նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը, համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության հետ, պարբերաբար անցկացնում է ուժեղացված ստուգայցեր քաղաքում։ Վերջին ստուգայցի ընթացքում արձանագրվել են բազմաթիվ իրավախախտումներ, իսկ մետաղյա ձողերը, արկղերը, վահանակները և նմանատիպ այլ արհեստական խոչընդոտներ առգրավվել և տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, հայտնում է քաղաքապետարանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |