Բագրատ սրբազանը 3-ական միլիոն դրամի հայց է ներկայացրել Պետրոսյանի և Թորոսյանի դեմ![]() 25 հուլիսի 2025 - 12:32 AMT PanARMENIAN.Net - «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատական հայց է ներկայացրել Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ, այժմ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Արսեն Թորոսյանի դեմ, հայտնում է Factor. am-ը։ Գալստանյանը դատարանից պահանջում է նրանցից յուրաքանչյուրից բռնագանձել 3 մլն դրամ որպես ոչ նյութական վնասի հատուցում, որից 1 մլն դրամը՝ զրպարտության, 2 մլն դրամը՝ վիրավորանքի համար: Հայտնի չէ, թե ՀԷՑ ժամանակավոր կառավարչի և իշխող ուժի պատգամավորի որ ելույթը կամ խոսքն է Գալստանյանը զրպարտություն կամ վիրավորանք համարել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գալստանյանը դատական հայց է ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի, ինչպես նաև մի քանի այլ հանրային գործիչների դեմ։ Նա Ալեքսանյանից պահանջում է 6 միլիոն դրամ փոխհատուցում, իսկ Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից՝ 3-ական միլիոն դրամ։ Անահիտ Ավանեսյանը հայտնել է Բագրատ Գալստանյանի դեմ միասնական հայց ներկայացնելու մասին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |