ՔԿ․ Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով նախաձեռնվել է քրվարույթ![]() 25 հուլիսի 2025 - 13:19 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան հանգամանքներով քրեական վարույթ է հարուցվել՝ դիտարկելով Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հնարավոր հատկանիշները, որը վերաբերում է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելուն: Այս տեղեկությունը հաստատել են ՀՀ քննչական կոմիտեից, հայտնում է 1lurer.am-ը: «Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են ՔԿ-ից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Ըստ 24News-ի, պատճառը համածառայակցի հետ ունեցած միջադեպն է։ Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ մահացածը 18-ամյա զինծառայող է, որը կրակել է ինքն իրեն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |