Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղիները

Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների զարգացման ուղիները

PanARMENIAN.Net - Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ արտաքին գործերի պետական նախարար Գունտեր Քրիխբաումի հետ՝ քննարկվել են Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձան արդի աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, խաղաղության հաստատմանն ուղղված գործընթացների, ինչպես նաև Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների վերաբերյալ։

Դեսպան Ենգիբարյանը պետական նախարար Քրիխբաումին հրավիրել է այցելել Հայաստան

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---