Երիտասարդին դանակահարած օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոցում»

Երիտասարդին դանակահարած օտարերկրացին ձերբակալվել է «Զվարթնոցում»

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հաղորդագրություն է ստացել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ըստ որի շտապօգնության խումբը Երևանի 34-ամյա բնակչին, ով ունեցել է կտրող-ծակող վնասվածքներ, տեղափոխել է բուժօգնության, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Պարզվել է, որ Դավիթ Բեկի փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 34-ամյա երիտասարդին դանակով հարվածներ է հասցրել 33-ամյա օտարերկրացի երիտասարդը: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նոր Նորքի համայնքային ոստիկանները, ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հուլիսի 22-ին 33-ամյա երիտասարդին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, ապա ներկայացրել նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---