Մաստեր-կլաս՝ ստարտափերների համար

Մաստեր-կլաս՝ ստարտափերների համար

PanARMENIAN.Net - Սևանա լճի ափին ընթանում է ամենասպասված տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, որը միավորում է նորարարներին, ստարտափերներին, ներդրողներին ու փորձառու մենթորներին՝ ստեղծելու գաղափարներ, որոնք վաղը կարող են փոխել մեր աշխարհը։

Summit-ի մասնակիցները ոչ միայն ներկայացնում են իրենց նախագծերը, այլև մասնակցում սեմինարների, մաստեր-կլասերի ու մտքերի փոխանակության թեմատիկ զրույցների։

Ստարտափերների համար բանախոսել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։ Նա ներկայացրել է կորպորատիվ ֆինանսների կառավարման, ներդրողների հետ բանակցությունների հմտությունների և բիզնեսի արդյունավետ կառավարման կարևորագույն կողմերը։

Ստյոպա Զաքինյանի փորձը և գործնական խորհուրդները դարձել են կարևոր ուղեցույց երիտասարդների համար, ովքեր նոր են սկսել իրենց բիզնես ճանապարհը։

«Ստարտափերների համար կարևոր է իրենց նախագծերի շահութաբերության գնահատումը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն այս կետին, որպեսզի կարողանան ճիշտ գնահատել իրենց բիզնեսը և հետագայում ճիշտ բանակցեն ներդրողների հետ։ Այս կարճ զրույցի ընթացքում փորձեցինք ստարտափերներին տրամադրել հենց այս գիտելիքները, ապա կոնկրետ օրինակների միջոցով փորձեցինք այս ճանապարհը պրակտիկորեն ներկայացնել»,- նշել է Ակբա բանկի ֆինանսական տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Ստյոպա Զաքինյանը։

Ակբա բանկը նաև Sevan Startup Summit-ի շրջանակում անցկացվող Sevan Agritech Summit-ի գլխավոր գործընկերն է:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---