ՀՀ–ն ներկայացնող հայդայվեր Ֆեդոտովը վնասվածք է ստացել ԱԱ–ում ցատկից հետո

ՀՀ–ն ներկայացնող հայդայվեր Ֆեդոտովը վնասվածք է ստացել ԱԱ–ում ցատկից հետո

PanARMENIAN.Net - Ռուսաստանցի հայդայվեր Նիկիտա Ֆեդոտովը, որն այժմ ներկայացնում է Հայաստանի հավաքականը, Սինգապուրում անցկացվող աշխարհի առաջնության մրցումների ժամանակ անհաջող ցատկ է կատարել, որից հետո չի կարողացել ինքնուրույն տեղաշարժվել։

Ֆեդոտովը սխալ է թույլ տվել ցատկ կատարելիս և ջուրն է մտել կրծքավանդակով։ Ջրասույզներն անմիջապես դուրս են բերել մարզիկին և փոխանցել բժշկական ծառայությանը։ Բժիշկները Ֆեդոտովին անվասայլակով դուրս են բերել մարզադաշտից։ 30-ամյա հայդայվերը ժեստերով հասկացրել է, որ ամեն բան կարգին է, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայդայվինգը՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից ճանաչված մարզաձևերից է, որի ընթացքում պրոֆեսիոնալ մարզիկները ցատկում են ջուրը 20-27 մետր բարձրությունից։

Ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը մեկնարկել է հուլիսի 11-ին Սինգապուրում և կշարունակվի մինչև օգոստոսի 3-ը։ Նախապես մրցաշարը պետք է անցկացվեր Կազանում, սակայն 2023 թվականի փետրվարին Ջրային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան՝ World Aquatics-ը, որոշել է այն տեղափոխել։ Ռուսաստանի ներկայացուցիչները մրցումներին մասնակցում են չեզոք կարգավիճակով։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---