Կալանավորների զբաղվածության ցուցանիշն աճել է![]() 25 հուլիսի 2025 - 16:32 AMT PanARMENIAN.Net - Քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է 2025 թվականի առաջին կիսամյակի գործունեության ամփոփ տվյալները, որոնց համաձայն աճել է աշխատանքային զբաղվածության ցուցանիշը։ 2025-ի առաջին կեսին աշխատող ազատազրկվածների թիվը կազմել է 397, այն դեպքում երբ 2024-ին այդ թիվը եղել է 345։ Էապես ավելացել էառաջին վեց ամիսներին իրականացված միջոցառումների քանակն ՝ հասնելով 218-ի, ինչը 62 տոկոսով բարձր է 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Մասնավորապես՝ կազմակերպվել է 101 մշակութային, 81 մարզական և 36 կրոնական միջոցառում։ Այս նախաձեռնություններին մասնակցել է 3717 դատապարտյալ (2024-ի առաջին կիսամյակին մասնակցել էր 1862-ը)։ Հաշվի է առնվել, որ յուրաքանչյուր դատապարտյալ կարող էր ներգրավված լինել մեկից ավելի միջոցառման։ Հանրակրթական ծրագրին, որը նախատեսված է առանց տարիքային սահմանափակման, մասնակցել է 53 անձ, մինչդեռ 2024 թվականին մասնակցել էր 40-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |