Պաղպաղակի արտադրամասի առանձին տեսակի արտադրությունը կասեցվել է![]() 25 հուլիսի 2025 - 16:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող «Դոլչեզա» ՍՊԸ-ին պատկանող պաղպաղակի արտադրամասում։ Ստուգման ընթացքում վերցվել են արտադրանքի նմուշներ, որոնք ուղարկվել են լաբորատոր փորձաքննության։ Ըստ իրականացված լաբորատոր փորձաքննության տվյալների՝ «Պաղպաղակ վանիլային» արտադրատեսակի (արտադրված՝ 15․07․2025 թ.) նմուշում արձանագրվել է ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէների առկայություն, ինչն անհամապատասխան է մաքսային կանոնակարգերով սահմանված ստանդարտներին։ Այս խախտման հիմքով ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ կասեցվել է արտադրամասում այդ կոնկրետ արտադրատեսակի գործունեությունը՝ մինչև խնդիրների լիարժեք վերացումը։ «Դոլչեզա» ընկերությանը տրվել է կարգադրագիր՝ պարտադրելով դադարեցնել նշված խմբաքանակի իրացումը, հետ կանչել այն շուկայից, ինչպես նաև կազմակերպել դրա ոչնչացում կամ օգտահանում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |