Հայկական DeepSat տիեզերական ստարտափը պայմանագիր է կնքել ամերիկյան Redwire Corporation-ի հետ

Հայկական DeepSat տիեզերական ստարտափը պայմանագիր է կնքել ամերիկյան Redwire Corporation-ի հետ

PanARMENIAN.Net - Տիեզերական հետազոտություններով զբաղվող հայկական DeepSat ստարտափը տեղեկացնում է, որ ամերիկյան Redwire Corporation-ի հետ կնքել է բազմափուլ պայմանագրի առաջին փուլը։

Համաձայն պայմանագրի, ամերիկյան կորպորացիան կտրամադրի առաջադեմ մոդելավորման, սիմուլացիայի և նախագծման ծառայություններ, որոնք հայկական ստարտափը կօգտագործի իր ձեռնարկած երկակի նշանակության շատ ցածր ուղեծրով (Very Low Earth Orbit) արբանյակային համաստեղության ստեղծման գործում, հայտնում է DeepSat-ը։

Redwire-ը շուկայում 2.48 միլիարդ դոլար արժեք ունեցող առաջատար ավիատիեզերական ընկերություն է։ Այն կառուցում է ապագա տիեզերական ենթակառուցվածքներ, ավտոնոմ համակարգեր ու բազմադոմենային գործառույթներ՝ թվային ինժեներություն և AI ավտոմատացում օգտագործելով։

DeepSat-ը վաղ փուլի ստարտափ է, որը գործում է ԱՄՆ-ում և Հայաստանում, որի նպատակն է կառուցել իրական ժամանակում Երկրի դիտման արբանյակային համաստեղություն, որը գործում է Երկրի շատ ցածր ուղեծրում (VLEO):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---