«Ավտո Գելլրի» ընկերության աջակցությամբ Սևանի ափին անցկացվել է Sevan EV Rally 2025-ը![]() 25 հուլիսի 2025 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 23-ին Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ի շրջանակում անցկացվել է Sevan EV Rally 2025 մրցաշարը՝ տարածաշրջանի առաջին և ամենամասշտաբային էլեկտրամոբիլային մրցույթը։ Այս տարվա մրցաշարի գլխավոր գործընկերն էր «Ավտո Գելլրի» ընկերությունը: Մրցույթի նպատակն է խթանել էլեկտրամոբիլների օգտագործումը Հայաստանում՝ միաժամանակ բարձրացնելով հանրության իրազեկվածությունը շրջակա միջավայրի պահպանության և էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս տարվա միջոցառման շրջանակում մասնակիցները հատուկ ուշադրություն դարձրեցին Սևանա լճի՝ որպես ազգային արժեքի պահպանությանն ու դրա նկատմամբ առավել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը։ «Մեզ համար մեծ պատիվ է հանդես գալ որպես Sevan EV Rally 2025-ի գլխավոր գործընկեր։ Սա ոչ միայն մրցույթ է, այլ հարթակ՝ ցուցադրելու, թե ինչպիսին է շարժման ապագան։ Էլեկտրամոբիլները պարզապես նորաձև միտում չեն․ դրանք կարևոր ներդրում են մաքուր շրջակա միջավայրի և երկրի էկոլոգիապես կայուն զարգացման մեջ», - նշել է «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Գևորգյանը: Մրցաշարին մասնակցում էին ընկերություններ և անհատ վարորդներ՝ մոտ 30 տարբեր բրենդների 4WD և 2WD քարշակման էլեկտրական մեքենաներով: «Ավտո Գելլրին» հանդես էր գալիս իր կողմից ներկայացվող IM Motors և Saic Maxus ապրանքանիշների էլեկտրամոբիլներով: Sevan EV Rally 2025-ի քարշակվող 4WD դասում «Ավտո Գելլրիի» թիմը, հանդես գալով IM L7 մոդելով, գրավել է առաջին տեղը և դարձել մրցույթի հաղթող: «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն IM Motors և Saic Maxus ապրանքանիշների միակ պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող տեխնոլոգիական և ավտոմոբիլային այնպիսի առաջատար ընկերությունների հետ, ինչպիսիք են CATL-ը և SCANIA-ն։ «Ավտո Գելլրի» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2023թ.-ին և ղեկավարվում է տասնամյակների փորձ ունեցող կառավարող թիմի կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |