Ֆրանսիայի դեսպանը Գեղարքունիքում մասնակցել է Սևանի սամմիթին, իրականացվող ծրագրերին, կով կթել![]() 25 հուլիսի 2025 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Գեղարքունիքի մարզ այցի շրջանակում մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ին, ծանոթացել ֆրանսիական կողմի աջակցությամբ մի շարք բնակավայրերում իրականացվող ծրագրերին, նույնիսկ կով կթել։ Այցի ամբողջ ընթացքի մասին նա գրառումներ է արել X-ի իր միկրոբլոգում։ «50 երկիր, 250 ստարտափ, 15,000 մասնակից։ Եզակի միջոցառում տարածաշրջանում։ Հայաստանում ազատությունն ու նորարարությունը անբաժան են»,–գրել է նա «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի մասին։ «Այց Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղի դիսպանսեր, որը վերանորոգվել է «Բժշկական օգնություն և զարգացում» ֆրանսիական ՀԿ-ի կողմից՝ Գրենոբլ քաղաքի և Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ։ Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությունը տարածվում է ողջ երկրով մեկ»,–ասվում է մեկ այլ գրառման մեջ։ Խաչաղբյուր համայնք կատարած այցի մասին գրառումը նվիրված է «հայ միգրանտներին, որոնք կամավոր վերադարձի օգնություն են ստանում Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակից»։ Դըկոտինյին Խաչաղբյուրում մասնակցել է նաև կով կթելուն։ «Ծանոթացա կով կթելու տեխնիկային տիկին Գալստյանի և նրա կովի՝ Սոնայի հետ, որը ձեռք է բերվել Ֆրանսիայի ներգաղթի և ինտեգրման գրասենյակի (OFII) աջակցությամբ՝ սատարելու նրա (տիկին Գալստյանի-խմբ.) հայրենիք վերադարձը»,-ասվում է գրառման մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |