Թաթոյանը` ՀԷՑ–ին առնչվող որոշումը չկատարելու վտանգի մասին․ Կամայականության դուռ է բացվում![]() 25 հուլիսի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀԷՑ-ի, այսպես կոչված, ազգայնացման առնչությամբ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշման առնչությամբ ՀՀ կառավարությունը հուլիսի 23-ի դիրքորոշմամբ ցույց է տալիս, որ միջազգային ներդրողների պաշտպանության համար Հայաստանի ստորագրած միջազգային պայմանագրերը, «դրանցով ստանձնած պարտավորությունները չի կատարելու, եթե դրանք Կառավարության ղեկավարին անձնապես կամ քաղաքականապես դուր չեկան»։ Նա նշել է, որ «որոշման չկատարումը կամայականության դուռ է բացում»։ «ՀՀ վարչապետն արդեն անձնական վերաբերմունք է ցույց տվել ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացի նկատմամբ՝ հայտարարելով, թե իր համար դա «պետության համը որոշ մարդկանց բերանում» պահպանելու երաշխիք է, և սրանով նա արդեն ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք։ Իշխանության քարոզչական ուղղություններից մեկն այն է, թե իբր Արբիտրաժային ինստիտուտի այդ որոշման չկատարումը տեղի է ունենում հանուն ՀՀ ինքնիշխանության։ Այս տրամաբանությունը կամայականության դուռ է բացում՝ ստացվում է որևէ միջազգային դատարանի (օրինակ` Մարդու իրավունքների եվրոպական դատարան) վճիռ, որը վարչապետի դուրը չի եկել կամ նա համարել է իր իշխանության համար վտանգավոր, կարող է չկատարել: Այս մոտեցումը մեծ վնաս է հասցնում Հայաստանի միջազգային հեղինակությանը, հատկապես միջազգային ներդրումների ներգրավման համար։ Գործընթացը ցույց տվեց, որ պետական ինստիտուտներն ընդհանրապես չգործեցին։ Դա տեղի ունեցավ այն բանի շնորհիվ, որ Հայաստանում հաստատված է անձնիշխանություն և կուսակցապետություն: Սրանք են նրանց բերած «արժեքների բարիքները»։ Լուծումը պարզ է՝ Հայաստանի դատարանը պետք է ընդամենը Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժի որոշման կատարման հարցը լուծի՝ առանց անդրադառնալու հարցի բովանդակային կողմին։ Դատարանը կարող է մերժել, եթե որոշումը խախտի հանրային կարգը։ Այդ է պատճառը, որ ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները իշխանությունն ուղեկցում է քարոզչությամբ այն մասին, որ հարցը կապված է հանրային անվտանգության հետ։ Մինչդեռ, վարչապետն արդեն ցույց է տվել է, որ իր համար դա ունի անձնական ու դրա հետ կապված՝ քաղաքական նշանակություն»,–ասվում է գրառման մեջ։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |