Նախարար․ Սեպտեմբերից դպրոցներում՝ «Հայաստանի պատմություն»![]() 28 հուլիսի 2025 - 10:44 AMT PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել «Հայաստանի պատմություն» առարկայի 9-րդ դասարանի դասագրքից ու գրել. «Սեպտեմբերից՝ դպրոցներում»։ Լուսանկարում ներկայացված է գրքի շապիկն ու նախաբանը։ Նախարարության առաջարկով, «Հայոց պատմություն» առարկայի անվանումը վերափոխվել է՝ ստանալով «Հայաստանի պատմություն» նոր տարբերակը։ Հիմնավորման մեջ նշվում էր, որ նման փոփոխությունն իրականացվել է Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերում առկա բովանդակային անհամապատասխանությունները վերանայելու անհրաժեշտությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |