«Աերոֆլոտը» Մոսկվայից 49 չվերթ է չեղարկել տեղեկատվական համակարգի խափանման պատճառով՝ այդ թվում դեպի Երևան![]() 28 հուլիսի 2025 - 13:37 AMT PanARMENIAN.Net - «Աերոֆլոտ» ավիաընկերությունն տեղեկացրել է Մոսկվայից և Մոսկվա 49 չվերթի չեղարկման մասին՝ տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով։ Մասնավորապես, դադարեցվել են թռիչքները դեպի Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ և մի շարք այլ ուղղություններով, հայտնում է ՏԱՍՍ–ը։ «Չեղարկված չվերթների ուղևորները կարող են դիմել Շերեմետևո օդանավակայանի ուղեբեռի ստացման սրահ՝ նախապես գրանցված ուղեբեռը վերցնելու նպատակով։ Խնդրում ենք ձեզ լքել Շերեմետևոյի տարածքը՝ ուղևորների կուտակումներից խուսափելու համար», — նշել են ավիաընկերությունում։ «Աերոֆլոտում» ընդգծել են, որ չեղարկված չվերթների ուղևորներին հասանելի է գումարի վերադարձ կամ տոմսերի վերաբաշխում առաջիկա տասը օրվա ընթացքում։ «Խնդրում ենք նկատի ունենալ՝ օդանավակայանի տոմսարկղերը ժամանակավորապես չեն իրականացնում վերադարձ և վերամշակում։ Գնված տոմսերի վերադարձը կամ վերամշակումը պետք է կատարել գնման վայրում», — նշել են ընկերությունից։ Ավելի վաղ ընկերությունն արդեն հայտնել էր տեղեկատվական համակարգերի խափանման մասին, ինչը կարող է հանգեցնել թվային ծառայությունների աշխատանքի խափանումների, ինչպես նաև՝ ժամանակացույցի հարկադիր փոփոխությունների՝ ներառյալ չվերթների տեղափոխում կամ չեղարկում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |