Հայ աշակերտները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել կենսաբանության միջազգային օլիմպիադայում![]() 28 հուլիսի 2025 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանցի աշակերտներն արժանացել են 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների հուլիսի 20-27-ը Ֆիլիպինների Կեսոն Սիթի քաղաքում կայացած «Կենսաբանություն» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում։ Հայաստանի թիմը ներկայացրել են «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Տաթև Սիմոնյանն ու Արա Մելքոնյանը, Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արեգ Գալստյանը և «Հերացի» ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Եվա Միրզոյանը։ Օլիմպիադայի ժամանակ մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանքներ և 4 փորձարարական (կենսաբժշկական գիտություններ, բջջային և մոլեկուլային կենսաբանություն, էկոլոգիա և դասակարգում, մանրէաբանություն) աշխատանքներ։ Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի է արժանացել Տաթև Սիմոնյանը, իսկ բրոնզե մեդալների՝ Արա Մելքոնյանը ու Արեգ Գալստյանը։ Թիմը ղեկավարել են Վահագն Գևորգյանը («Քվանտ» վարժարան) և Մերի Հովսեփյանը («Այբ» կրթական հիմնադրամ)։ Օլիմպիադային մասնակցել է 77 երկրի ավելի քան 300 մասնակից. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ: «Կենսաբանության» առարկայի 35-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ղազախստանի մայրաքաղաք ՀՀ թիմն արժանացել էր 2 բրոնզե մեդալների։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |