Կարապետյանի պաշտպանները պահանջել են կասեցնել «աբսուրդային» գործը![]() 28 հուլիսի 2025 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Երկու ամսով կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի շահերը ներկայացնող փաստաբանները դիմել են ՀՀ Գլխավոր դատախազին և Դատախազությանը՝ պահանջելով նրա նկատմամբ ընթացող գործի դադարեցում: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։ Նա ընդգծել է, որ նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը»։ «Ակնհայտ է, որ նման տևական, անհիմն և ապօրինի կալանքը Սամվել Կարապետյանի նկատմամբ ենթակա է վերացման Դատախազի կողմից: Անհրաժեշտ է նշել նախորդող շաբաթվա ընթացքում տեղի են ունեցել կոնկրետ վարույթային գործողություններ հենց պաշտպանական խմբի կողմից նախաձեռնված, որոնց արդյունքներն առավել քան հստակ են: Դրանց արդյունքում նույնիսկ ամենամեծ «ցանկության» դեպքում հնարավոր չէ շարունակել այս աբսուրդային քրեական գործը: Ի դեպ ուշագրավ է, որ վերջին օրերին որոշ անձանց կողմից նկատվում է «ձև չունեք» արտահայտության օգտագործումը: Պարզ վարժությամբ կարելի է արձանագրել, կամ նշվածը ևս հանդիսանում է քրեական օրենսգրքի տիրույթում արարք-կոչ, ի թիվս այլի «իշխանությունը պահելը, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելը», կամ երկու դեպքում էլ գործում է խոսքի ազատության ընդհանուր կանոնները: Ուշագրավ է, որ մի դեպքում խոսքն ուղղված էր Մայր Աթոռը պաշտպանելուն, մասնակցելուն, իսկ մյուս դեպքում Արբիտրաժի որոշման կատարելուց խուսափելուն»,–ասվում է գրառման մեջ։ Երկու ամսով կալանավորված գործարար, բարերարՍամվել Կարապետյանը և նրա ընտանիքը հաղթել են ՀՀ կառավարության դեմ նախաձեռնած ՀԷՑ-ը պետականացնելու արբիտրաժային հրատապ գործը։ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել՝ պարտավորեցնելով ՀՀ-ին չկիրառել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթները, ինչպես նաև դադարեցնել ՀԷՑ-ի հնարավոր բռնագրավման հետագա քայլերը։ ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ–ի հարցով Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հուլիսի 22-ի վճռին։ Նշվում է, որ «վեճի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները»։ Նշվում է, որ հարգելով վճիռը, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |