Առուշանյանը դատի է տվել ՆԳՆ-ին՝ պահանջում է վերադարձնել վարորդական վկայականը![]() 28 հուլիսի 2025 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմել է դատարան՝ պահանջելով վերականգնել իր վարորդական վկայականը։ Նա հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ՈստիկանությանԼ Առուշանյանը պահանջում է անվավեր ճանաչել ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության այն գործողությունը, որով 2025 թվականի ապրիլի 30-ին իր վարորդական վկայականը ճանաչվել է ուժը կորցրած, և դադարեցվել է մեքենա վարելու իրավունքը, հայտնում է Factor.am-ը։ Առուշանյանի վարորդական վկայականի շուրջ խնդիրը հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել 2025 թվականի մարտի 13-ին, երբ պարեկային ծառայությունը կանգնեցրել է նրան «000 OO 00» համարանիշներով շքեղ ավտոմեքենա վարելիս։ Նա ենթարկվել է սթափության ստուգման, որի արդյունքում պարզվել է, որ եղել է ոչ սթափ վիճակում։ Ավտոմեքենան տեղափոխվել էր պահպանվող հատուկ տարածք։ Մի քանի օր անց՝ վկայականը ճանաչվել է անվավեր։ Ինչպես պարզել էր «Լուրերը», քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Առուշանյանը փաստացի իրավունք չի ունեցել մեքենա վարելու, քանի որ ժամանակին զորակոչային տարիքում առողջական խնդիրների հիմքով ազատվել է զինվորական ծառայությունից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |