Հայ շախմատիստուհիները մասնակցելու են Մայա Չիբուրդանիձեի անվան Գավաթին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայսթերներ Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը մասնակցելու են լեգենդար վրաց շախտատիստուհի Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի միջազգային գավաթին, որը տեղի է ունենալու Թբիլիսիի շախմատի տանը 2009-ի հունիսի 5-13-ը:



Մրցաշարն ընթանալու է 9 փուլերով շվեյցարական համակարգով: Ժամանակի հսկողությունը` մինչեւ պարտիայի ավարտը 1 ժամ 30 րոպե` յուրաքանչյուր քայլում ավելացնելով 30 վայրկյան:



Մրցաշարի մրցանակային ֆոնդը` 16 800 դոլար: Հաղթողը կստանա 5000 դոլար եւ Մայա Չիբուրդանիձեի անվան Գավաթը, երկրորդ տեղը` 4000, երրորդ տեղը` 3000:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---