Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ մեղադրվող տղամարդն ազատ է արձակվել![]() 30 հուլիսի 2025 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Շան նկատմամբ դաժան վերաբերմունքի համար մեղադրվող բյուրեղավանցի տղամարդու վերաբերյալ գործը հասել է դատարան։ Տեսանյութի տարածումից հետո 62-ամյա տղամարդը բերման էր ենթարկվել, ավելի ուշ ազատ արձակվել։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը, հայտնում է Radar Armenia-ն։ Վարդան Ղարսոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հուլիսի 15-ին, ժամը 11:30-ի սահմաններում, Կոտայքի Բյուրեղավան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել, մասնավորապես, իր կողմից վարվող «Օպել» մակնիշի 37 MS 804 հաշվառման համարանիշի ավտոմեքենայից է կապել թափառական շանը և քարշ տալով տարել կենդանուն՝ այդ կերպ թափառական շան նկատմամբ այլ դաժան վերաբերմունք կիրառել և պատճառել վնասվածքներ, որոնք դրսևորվել են շան չորս թաթերի քերծվածքների և վերքերի ձևով։ Այս գործով դատավորն է Գագիկ Հարությունյանը։ Դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր տարածվել սոցիալական ցանցերում։ Ավելի ուշ շունը տեղափոխվել էր անասնաբուժական կլինիկա ու ստացել բուժօգնություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |