Փաշինյան․ Հայրենիք և պետություն հարաբերություններում չենք նկատել, թե ինչքան երջանիկ ենք![]() 31 հուլիսի 2025 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակում։ Վարչապետն իր ելույթում մեջբերումներ է արել Աստվածաշնչից, այնուհետ խոսել իրական Հայաստանի տեսլականի մասին։ Նա նշել է, որ մարդու ամենամեծ դժբախտությունը այն է, որ ինքը չգիտի, թե ինչքան երջանիկ է, հայտնում է 1lurer.am-ը։ «Սա շատ ուժեղ ուղերձ է, որովհետև մեր դժբախտությունը եղել է այն, որ մենք հենց հայրենիք և պետություն հարաբերություններում չենք նկատել, թե մենք ինչքան երջանիկ ենք։ Եվ սա հիմնավորելու համար ես սովորաբար բերում եմ մի այսպիսի օրինակ․ «Եկեք պատկերացնենք մի մեծ վիրտուալ կշեռք և կշեռքի մի նժարին դնենք 300,000 քառակուսի կիլոմետր հայրենիք, բայց առանց միջազգայնորեն ճանաչված պետության, և մյուս նժարին դնենք 29743 քառակուսի կիլոմետր հայրենիք, բայց որպես միջազգային ճանաչված պետություն։ Եվ փորձենք կշռել՝ որը ավելի ծանր կլինի։ Ինձ համար ամենածանրը կլինի միջազգայնորեն ճանաչված պետությունը»,- նշել է վարչապետը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 28–ից օգոստոսի 15–ն արձակուրդի մեջ է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |