«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար կծախսվի 340,000 դոլար

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության համար կծախսվի 340,000 դոլար

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նախատեսել է 130․6 մլն դրամ (340 հազար դոլար) ծախսել «Մեր ժամանակների հերոսը» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2025 թվականի դեկտեմբերին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արարողությունը կտևի մոտ երկու ժամ և նախատեսվում է հյուրընկալել առավելագույնը 1200 մասնակցի։

Միջոցառումը տեսաձայնագրվելու է և եթեր հեռարձակվելու Հանրային հեռուստաընկերության եթերում՝ 2026 թվականի հունվարի 1-ին։

Պետական գնումների փաստաթղթերից պարզ է դարձել, որ կազմակերպչական աշխատանքներն իրականացվելու են «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերության կողմից, որի հետ համապատասխան պայմանագիր արդեն իսկ կնքվել է։

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակը շնորհվում է բիզնեսի կամ կրթության ոլորտում լավագույն նախաձեռնությունների ու նախագծերի հեղինակներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---