ԱՄՆ սենատոր. Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր հնարավորություններ բացել![]() 31 հուլիսի 2025 - 12:16 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի սենատոր, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սթիվ Դեյնսը The Wall Street Journal պարբերականում հրապարակված իր հոդվածում ընդգծել է, որ Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան դառնում են կայուն զարգացման և միջազգային համագործակցության ռազմավարական ուղղություն։ Սենատորի կարծիքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել թե՛ Հարավային Կովկասի երկրների, թե՛ միջազգային համագործակցության համար։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ձգտում են ավելի անկախ արտաքին քաղաքականության և հեռանկարներ են տեսնում միջազգային հանրության հետ մերձեցման մեջ։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել Միջին միջանցքին՝ այն բնութագրելով որպես Արևելքի և Արևմուտքի միջև խոստումնալից ուղի։ Մայիսի 31–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակության հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է քննարկել է Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր: Դեյնսն այցելել էր նաև Ադրբեջան։ Photo. Getty Images
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |