Թրամփ․ Մեդվեդևը պատերազմի մասին իր խոսքերով շատ վտանգավոր ուղի է բռնում![]() 31 հուլիսի 2025 - 13:04 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը պետք է զգույշ լինի իր ձևակերպումներում։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ Նրա խոսքով՝ Մեդվեդևը «մինչ օրս իրեն Ռուսաստանի նախագահ է համարում», գրում է Gazeta.ru-ն։ «Նա (Մեդվեդևը. — խմբ. նշում) մտնում է չափազանց վտանգավոր տարածք», — եզրափակել է Թրամփը։ Մեդվեդևը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի հանդեպ կիրառում է «վերջնագրերի լեզու»։ Նա նշել է, որ Թրամփը պետք է հասկանա, որ Մոսկվան Իսրայել չէ և ոչ էլ Իրան։ Նա նաև ընդգծել է, որ ամեն նոր վերջնագիր Ռուսաստանը ընկալում է որպես սպառնալիք և «քայլ դեպի պատերազմ» ԱՄՆ-ի հետ։ Իր հայտարարությունում Մեդվեդևը կոչ է արել ամերիկացի առաջնորդին չգնալ «Քնած Ջոյի» ճանապարհով՝ նկատի ունենալով նախկին նախագահ Ջո Բայդենին։ Հուլիսի 28-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ որոշել է կրճատել Ուկրաինայում հրադադարի հասնելու վերջնաժամկետը՝ հասցնելով այն 10–12 օրվա։ Նա շեշտել է, որ պատճառ չկա սպասելու մինչև սեպտեմբերի 3-ը, քանի որ բանակցությունները որևէ զգալի առաջընթաց չեն ցույց տալիս։ Ավելի վաղ Կրեմլը նշել է, որ ընդունել է Թրամփի նոր վերջնագիրը ի գիտություն։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |