Հովիկ Աբրահամյանի եղբայրը վերականգնել է պետությանը պատճառված $195,000-ի վնասը![]() 31 հուլիսի 2025 - 13:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող ընկերության գործով պետությանը հասցված ավելի քան 75 միլիոն դրամի վնասը վերականգնվել է նախաքննության շրջանակում, հայտնում է 1lurer.am-ը։ 2024 թվականի դեկտեմբերի 24-ին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդել է, որ Արարատի մարզում գործող, Հ.Ա.-ի եղբայր Հե.Ա.-ին պատկանող ձկնաբուծական ընկերության պատասխանատու անձինք խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկային վճարումներից, հայտնում է գլխավոր դատախազությունը։ «Հաղորդման կապակցությամբ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Քննչական կոմիտեում քրեական վարույթ չի նախաձեռնվել: Քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հսկող դատախազի կողմից չի հաստատվել: Դատախազը հանձնարարել է նախաձեռնել քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածով (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը) և սկսել նախաքննություն: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ մի շարք վայրերում խուզարկություններ կատարելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով մերժվել են: Նշված դատական ակտերի դեմ դատախազի կողմից ներկայացվել են վերաքննիչ բողոքներ, որոնք բավարարվել են: Կատարված վարութային գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող ընկերության փաստացի ղեկավար Հե.Ա.-ն, նույն ընկերության տնօրեն Գ.Մ.-ի և գլխավոր հաշվապահ Մ.Գ.-ի հետ նախնական համաձայնությամբ, պետական բյուջե վճարման ենթակա՝ 143,827,827 դրամի հարկ չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերության հարկման օբյեկտը և խեղաթյուրված տվյալներ են ներառել հարկային հաշվարկներում: 2025 թվականի հուլիսի 29-ին քննիչի միջնորդությունների հիման վրա՝ դատախազը հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հե.Ա.-ի, Գ.Մ.-ի և Մ.Գ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Վերոնշյալ որոշումները կայացնելուց հետո, Հե.Ա.-ին, Գ.Մ.-ին և Մ.Գ.-ին ներկայացվել է մեղադրանք: Արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 75,000,000 դրամ վնասը: Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |