Fastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները![]() 31 հուլիսի 2025 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Fastex էկոհամակարգն այս տարի ևս իր մասնակցությունն է ունեցել հայաստանյան խոշորագույն տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ Sevan Startup Summit 2025-ին, որը տեղի է ունեցել հուլիսի 21-26-ը Sevan Festival City-ի տարածքում։ Միջոցառումը մեկ հարկի տակ մեկ շաբաթով համախմբել էր ստարտափերների, ներդրողների և ոլորտով հետաքրքրվողների։ Fastex-ը միջոցառմանը ներկայացել է իր տարբեր պրդուկտներով և տեխնոլոգիական բազմաթիվ լուծումներով։ Startup Summit 2025-ի ընթացքում Fastex-ը նախաձեռնել էր տարբեր ինտերակտիվ միջոցառումներ՝ ներգրավելով ոչ միայն մասնագետներին, այլև ոլորտի նորեկներին։ Այցելուներն առաջիններից են հնարավորություն ստացել փորձարկելու Fastex Exchange-ում հասանելի FastFlip խաղային լուծումը։ Fastex-ը միջոցառման յոթ օրերի ընթացքում իրականացրել է տեղեկատվական հանդիպումների շարք, որի ընթացքում ներկայացվել են էկոհամակարգի վերջին ձեռքբերումները, այդ թվում՝ Fast Shift-ի և Ֆասթ Բանկի լուծումների հետ նոր ինտեգրացիաները։ Հուլիսի 24-ին Fastex-ի Web3 ծրագրի ղեկավար Պավել Արամյանը ներկայացրել է FTN-ի զարգացման հեռանկարները, պատմել Bahamut բլոկչեյնի կարևոր թարմացումների և Web3 վերջին միտումների մասին: Fastex-ի մարքեթինգի բաժնի ղեկավար Նիկո Նիկոյանը #campfiretalk ձևաչափով հանդիպման ընթացքում խոսել է էկոհամակարգի պրոդուկտների, գործող առաջարկների և նոր նախագծերի մասին: Fastex-ի մասնակցությունը Startup Summit-ին ևս մեկ անգամ ընդգծում է տեխնոլոգիական աշխարհում էկոհամակարգի հաստատուն դիրքերը և դրա առաքելությունը բլոկչեյն տեխնոլոգիաների հանրայնացման գործընթացում։ Fastex-ը կշարունակի իր ներդրումն ունենալ հայաստանյան զարգացող տեխնոլոգիական աշխարհում՝ կիրառելով Web3-ի ամբողջ ներուժը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |