ՄԻՊ-ը՝ հիվանդ պատանու զորակոչի մասին․ Այս պահի օրենսդրությունն այդպիսին է![]() 31 հուլիսի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն արձագանքել է վերջին օրերին հրապարակված դեպքին, երբ առողջական խնդիրներ ունեցող պատանուն զորակոչել են բանակ, ինչից անմիջապես հետո նրա վիճակը կտրուկ վատթարացել է, և նա արդեն մոտ մեկ ամիս հոսպիտալում է։ «Այո տեղյակ ենք...Այս խնդիրների վերաբերյալ, իհարկե, ոչ անուն-ազգանուններ ներկայացնելով, պարբերաբար փորձում ենք նաև ընդհանուր գլոբալ խնդիրները ներկայացնել»,- հայտարարել է Մանասյանը, գրում է Panorama.am-ը։ ՄԻՊ-ը շեշտել է, որ օրենսդրությամբ հստակ սահմանվում է, թե ինչ դեպքերում է քաղաքացին ազատվում պարտադիր զինծառայությունից, իսկ երբ է համարվում սահմանափակումով պիտանի։ «Այս պահի օրենսդրությունն է այդպիսին»,-ասել է Մանասյանը՝ հիշեցնելով, որ դրա վերաբերյալ իր տեսակետները հայտնել է, որ այն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում ոչ միայն քաղաքացիների համար, այլև զինված ուժերում ծառայության տեսանկյունից և հետագայում էլ քննարկումներ կունենան և լուծումներ կլինեն։ ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ իր աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են հոսպիտալ, որտեղ տեսակցել են հիվանդ զինծառայողին։ Նա հավելել է, որ այդ այցի վերաբերյալ առաջիկայում լրացուցիչ հաղորդագրություն կտարածեն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |