«ԱրմենՏել»-ի բաժանորդային բազայի կրճատումը կապված է հաշվառման նոր համակարգի հետ

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել»-ի (ապրանքանիշը Beeline) բաժանորդային բազայի կրճատումը Հայաստանում, 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, կապված էր բաժանորդային բազայի հաշվառման նոր համակարգին անցնելու հետ, այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հաղորդել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նա ճշգրտել է, որ ընկերությունն այժմ անցել է «կենդանի» բաժանորդային բազայի

հաշվառման շատ խիստ կանոնների:



Նրա խոսքերով, «կենդանի» բաժանորդային բազայի թվին են պատկանում այն բաժանորդները, որոնք վերջին երեք ամիսների ընթացքում կատարել են դրամական միջոցների փոխանցման գեթ մեկ գործառնություն: Իգոր Կլիմկոն ճշգրտել է, որ Viva-Cell ընկերությունը, համեմատության կարգով, «կենդանի» բաժանորդային բազայի ցուցակում ընդգրկում է այն բաժանորդներին, որոնք վճարովի գործառնություններ են կատարել վերջին վեց ամիսների ընթացքում:



«ԱրմենՏել» (ապրանքանիշը Beeline) ընկերության բջջային կապի բաժանորդային բազան Հայաստանում, 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, կրճատվել է 7,5 տոկոսով եւ կազմել է 481 հազար մարդ:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---