Չախոյան․ Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար![]() 31 հուլիսի 2025 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հանրային գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իշխանությունը կրկին օգտագործում է նախկինում հնչեցրած, բայց չկատարած խոստումները՝ առաջիկա ընտրություններին կողմ ձայներ ապահովելու նպատակով։ «Նույն ստերը՝ նոր ընտրությունների համար, միայն թե մարդիկ իրենց ընտրեն։ Ամենաստոր խոստումներից մեկը Աջափնյակի մետրոպոլիտենի կայարանի կառուցումն է։ ՔՊ-ն տարիներ շարունակ՝ ամեն ընտրությունից առաջ, հայտարարում է, թե շուտով կսկսեն Աջափնյակի մետրոյի կայարանի շինարարությունը, մինչդեռ ըստ իրենց իսկ տված ժամկետների՝ այն վաղուց պետք է արդեն կառուցված լիներ։ ՔՊ-ի համար ստելը դարձել է անբաժանելի և միակ գործիքը, որով շարունակում են մոլորեցնել ժողովրդին՝ միայն թե գամված մնան թալանի աթոռին։ Ցավալին այն է, որ դեռևս կան մարդիկ, ովքեր հավատում են այդ մաշված ու կեղծ խոստումներին»,- գրել է նա։ Որպես օրինակ Չախոյանը տեսանյութում ներկայացրել է մի հատված Երևանի քաղաքապետարանի 2023–ի քարոզարշավից, որտեղ ասվում է, որ Գյուջյան և Շոպրոն փողոցների հատման հատվածից մինչև Մյասնիկյանի պողոտա տանող նոր ճանապարհը կկառուցվի մինչև տարեվերջ, մինչդեռ այն դեռ կառուցված չէ։ Նա անդրադարձել է նաև մեկ այլ խախտված խոստման՝ Դավթաշենի երկու թաղամասերն իրար կապող ճանապարհի նախագծին, որը մինչ օրս կառուցված չէ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |