ՀՀ–ն՝ որպես տարածաշրջանային ներդրումային կենտրոն․ ԻՆՔՈՐ-ը գործակցության նոր հնարավորություններ ու պայմաններ է ստեղծում![]() 31 հուլիսի 2025 - 18:24 AMT PanARMENIAN.Net - ԻՆՔՈՐ ներդրումային ընկերության կողմից կազմակերպված բիզնես-նախաճաշը կայացել է հուլիսի 23-ին Գրանդ հոթել Երևանում։ Միջոցառումը միավորել էր ֆինանսական շուկայի ներկայացուցիչներին և մասնագետներին, ներդրողներին և գործարարներին։ Քննարկման առանցքում էին Հայաստանի ներդրումային շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Հանդիպման ընթացքում բանախոսները քննարկել են տնտեսական միտումները, ներդրումային միջավայրի առանձնահատկություններն ու առկա ռիսկերը, ներկայացրել վերլուծություններ Հայաստանի և Մերձավոր Արևելքի շուկաների վերաբերյալ։ Ելույթներում առանձնակի կարևորվել է միջազգային համագործակցությունը՝ որպես ներդրումային կապիտալի ներգրավման նշանակալի գործոն։ ԻՆՔՈՐ-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դավիթ Դավթյանն իր ելույթում նշել է. «ԻՆՔՈՐ-ը հաջողությամբ համագործակցում է ֆինանսական տարբեր կառույցների հետ»։ Դավթյանն ընդգծել է նաև, որ ընկերությունը հաջողությամբ ներդրումային ծառայություններ է մատուցում հայաստանյան և արտասահմանյան հաճախորդներին: Միջոցառման ընթացքում ԻՆՔՈՐ-ի գլխավոր վերլուծաբան Հայկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրել է ներդրումային ժամանակակից ուղղությունների վերաբերյալ համառոտ վերլուծություն։ Նա խոսել է միջազգային ակտիվներում ներդրումների առանցքային նշանակության մասին՝ հյուրերի ուշադրությունը հրավիրելով չինական և թայվանական խոշորագույն թվային ընկերությունների գործունեության վրա։ Նման հետաքրքիր ձևաչափով հանդիպումն իրականացվել է ԱՄԷ-ում գործընկեր AM Wealth ընկերության հետ համատեղ։ Ընկերության զարգացման տնօրեն Մարինա Ժուկովան կարևորել է կապիտալի պահպանման ռազմավարական մոտեցումը։ «Այսօր ներդրումային հաջողության բանալին ակտիվների գրագետ դիվերսիֆիկացիան է։ Պատկերացրեք՝ յուրաքանչյուր 10 գործարարից 8-ը բիզնեսը վաճառելուց հետո մոտ 10 տարվա ընթացքում կորցնում է իր ակտիվների մինչև 50%-ը։ Դիվերսիֆիկացիան օգնում է նվազեցնել կապիտալի կորստի ռիսկերը։ Ներդրումային պորտֆելը պետք է ներառի և՛ բաժնետոմսեր, և՛ պարտատոմսեր, և՛ անշարժ գույք, և՛ ոսկի։ Արդյունքում՝ մենք առաջարկում ենք արդյունավետ ֆինանսական պլանավորում՝ հուսալի գործընկերոջ միջոցով»,–ասել է նա։ Հանդիպման ավարտից հետո հյուրերը հնարավորություն են ունեցել ոչ պաշտոնական միջավայրում քննարկելու մասնագիտական թեմաներն ու խնդիրները, դիտարկել նոր համագործակցությունների շրջանակներն ու հեռանկարները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |