Կոստանյանն ու Ալ-Ջարալլահը խոսել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մասին![]() 31 հուլիսի 2025 - 18:35 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվելու ընթացքում հանդիպել է Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում: Նրանք ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |