Պարույր Հովհաննիսյանը կզբաղեցնի ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի փոխնախագահի պաշտոնը![]() 1 օգոստոսի 2025 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026-ի նստաշրջանի փոխնախագահ: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի լրատվական ծառայությունը։ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2026 թվականի նստաշրջանի մյուս փոխնախագահների պաշտոններում ընտրվել են Ամար Բենջաման Ալժիրից (Աֆրիկայի պետություններ), Վելինգտոն Դարիո Բենկոսմե Կաստանյոսը Դոմինիկյան Հանրապետությունից (Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրներ), և Հեկտոր Խոսե Գոմես Էրնանդեսը Իսպանիայից (Արևմտյան Եվրոպայի և այլ պետություններ)։ Ավելի վաղ Պարույր Հովհաննիսյանը զբաղեցնում էր ՀՀ ԱԳ փոխնախարարի պաշտոնը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |