Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է![]() 2 օգոստոսի 2025 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է՝ տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի պայմանները դեռևս հայտնի չեն: Որոշումը հասանելի կլինի մեզ երկուշաբթի: Նաև տեղեկացվեցի, որ որոշման օրինակը արդեն ուղարկվել է Պրոբացիոն ծառայություն։ Արմեն Աշոտյանի կալանքները տևեցին 777 օր, որից 15 ամիսը Սովետաշենի բանտի մենախցում: Քաղաքական բանտարկությունը կարծես ավարտվում է, բայց քաղաքական հետապնդումը շինծու քրեական գործի շրջանակներում շարունակվում է»,- գրել է Տիգրան Աթանեսյանը։ Աշոտյանը կալանավորվել է 2023 թվականի հունիսին՝ քննիչ մարմնի կողմից վարույթում գտնվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում իբր արձանագրված չարաշահումների գործի շրջանակում, որում նա կասկածվել է խափանման միջոցի պայմանների խախտման մեջ։ Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |