ՌԴ քաղաքացիները կարող են ՀՀ–ում ստանալ էլեկտրոնային ստորագրություն

ՌԴ քաղաքացիները կարող են ՀՀ–ում ստանալ էլեկտրոնային ստորագրություն

PanARMENIAN.Net - Արտերկրում բնակվող ՌԴ քաղաքացիներին այժմ կարող են ՀՀ–ում ստանալ որակավորված էլեկտրոնային ստորագրություն, հայտնում է Հայաստանում ՌԴ դեսպանատունը։

Որակավորված էլեկտրոնային ստորագրությունն ապահովում է հեռավար փոխգործակցություն Ռուսաստանի պետական և մասնավոր կառույցների հետ՝ թույլ տալով ստորագրել փաստաթղթեր, բացել հաշվեհամարներ ռուսական բանկերում, իրականացնել անշարժ գույքի գործարքներ, մասնակցել աճուրդների և այլ գործընթացների։

Այն նաև հնարավորություն է տալիս մուտք գործել «Գոսուսլուգի» պորտալ և հետագայում՝ ստորագրել փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են Դաշնային հարկային ծառայության կամ ՌԴ սոցիալական հիմնադրամի հետ փոխգործակցության համար։

Գրանցման համար պահանջվում է դիմում թողնել «Օսնովանիե» հավատարմագրված հավաստագրման կենտրոնի պաշտոնական կայքում։ Գրանցման կետը տեղակայված է Երևանում՝ Արգիշտի փողոց, 7-րդ շենք հասցեում։

Հայաստանից բացի, նմանատիպ գրանցման կետեր գործում են նաև Ղազախստանում, Ղրղըզստանում և Ուզբեկստանում։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---