Լոպեսի համերգին միջինը 15,000 օտարերկրացի կմասնակցի![]() 2 օգոստոսի 2025 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյաը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգին մասնակցելու է մոտ 15,000 օտարերկրացի: «Ջենիֆեր Լոպեսի համերգին միջինում 15,000 օտարերկրացիներ են մասնակցելու: Ինչո՞վ է կարևոր այս թիվը, նրանով, որ մեր հյուրերը (առնվազն գերակշիռ մասը) համերգին մասնակցելու համար պետք է մնան Երևանում, ինչն ինքնին ծախս է և, եթե միջինացնենք միջին զբոսաշրջիկի ծախսման միավորը, ապա տոմսի արժեքով, կեցության, սննդի և այլ ժամանցի համար յուրաքանչյուր հյուր ոչ պակաս քան 500 ԱՄՆ դոլար կթողնի մեր տնտեսության մեջ։ Էլ չհաշված մեր երկրի հեղինակությունն ու աշխարհի հանրության ճանաչելիության հարցը, ինչն անգին է: Այնպես, որ, եթե համատեղենք հյուրերի քանակը և միջինացված ծախսը, ապա կստացվի, որ ամբողջովին արդարածված է 7 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումն մեր կառավարության կողմից: 15000*500=7,500,000 Բարի գալուստ Հայաստան Ջեյ Լո: Վստահ ենք մեծ տպավորություններով կգնաս մեր երկրից»,–պասվում է գրառման մեջ։ Ջենիֆեր Լոպեսն, ում համաշխարհային ճանաչում ունեցող «Up all night» շրջագայությունը շարունակվում է, արդեն հասել է Հայաստան: Up all night խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում երգչուհու երևանյան համերգը կկայանա օգոստոսի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |