Աբրահամյան․ Քանի այս իշխանությունը կա, քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է![]() 2 օգոստոսի 2025 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, արձագանքելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ որոշմանը, որը հրապարակվելուց անմիջապես հետո բողոքարկվել է դատախազության կողմից, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «քանի այս իշխանությունը կա, քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է»։ Նա հիշեցրել է, որ Աշոտյանն արդեն մոտ 15 ամիս անցկացրել է բանտում, իսկ ավելի քան 11 ամիս գտնվել է տնային կալանքի մեջ՝ քաղաքական գործունեության սահմանափակմամբ։ «Վերաքննիչ դատարանի որոշումը` քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ հանրայնացնելուց անմիջապես հետո, դատախազությունը շտապեց հայտարարել, որ բողոքարկելու են այն: Արմենը 15 ամիս բանտում էր, շուրջ 11 ամիս էլ տնային կալանքի ռեժիմում` բազմաթիվ սահմանափակումներով, այդ թվում` քաղաքական գործունեության: Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ ընդամենը նրա տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ, սակայն իշխանությունն արդեն ճանապարհներ է փնտրում Աշոտյանի նկատմամբ թշնամական գործողություններն ակտիվ պահելու և մշտական քաղաքական հետապնդման թիրախում պահելու համար: Դեռ չեմ խոսում այն մասին, որ խափանման միջոցը փոխվել է, սակայն նրա գործը ո´չ կարճվել է, ո´չ էլ վերջինս արդարացվել է: Քանի այս իշխանությունը կա մեր երկրում քաղբանտարկյալների ցուցակն անընդհատ համալրվելու է և քաղաքական ընդդիմախոսների դեմ հետապնդումները շարունակվելու են: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,–ասվում է գրառման մեջ։ Օգոստոսի 2–ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է՝ տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |