ԱԺ նախագահը շնորհավորել է Իսլանդիայի Ալթինգի նորընտիր ղեկավարին

PanARMENIAN.Net - Հունիսի 4-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի խորհրդարանի (Ալթինգիի) խոսնակ տկն. Աստա Ռագնհեյդուր Յոհաննեսդոտիրին, որտեղ մասնավորապես ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Իսլանդիայի Հանրապետության Ալթինգիի խոսնակ ընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ Իսլանդիայի Հանրապետության միջեւ համագործակցությունը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերը կզարգանան եւ կամրապնդվեն ի շահ մեր երկու ժողովուրդների»: Այդ մասին ասվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---