Փամբուխչյան․ Ստացվում է` Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ![]() 2 օգոստոսի 2025 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին՝ նշելով, որ վերջինիս թիմը «լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ»։ «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում նշում է՝ մեջբերում եմ «Փաշինյանն է հրահրել պատերազմն իր ոչմիթիզական, ազգայնական ելույթներով»: Փաստորեն երկրի երկրորդ նախագահ աշխատած մարդը Ա. արդարացնում է Ադրբեջանին, Բ. ազգայնական բառապաշարը համարում է հրահրող, այն պարագայում, երբ իր ղեկավարած ԱԺ խմբակցությունն ամեն պատեհ առիթով հանդես է գալիս ազգայնական դիրքերից՝ մեզ մեղադրելով ապազգայնության մեջ: Ստացվում է, որ Քոչարյանի թիմը լծված է պատերազմ հրահրել կազմակերպելու առաքելությամբ»,–գրել է նա։ Քոչարյանն իր հարցազրույցում ասել է․ «Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանն այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում: Փաշինյանը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ․․․»։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |