Քաղավիացիա. Տեսականորեն Ադրբեջանի երկինքը բաց է, բայց ՀՀ ինքնաթիռներն այնտեղով չեն թռչում![]() 2 օգոստոսի 2025 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն անցնում։ Այդ մասին հայտնել են Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Գերատեսչության հաղորդմամբ` անկախ Բաքու-Նախիջևան երթուղով 2022 թվականից Հայաստանի երկնքով ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները սկսելուց` քաղաքացիական օդանավերի օգտագործման համար երկու երկրների օդային տարածքները բաց են եղել։ Բացառություն են կազմում ռազմական դրությամբ պայմանավորված իրավիճակները, ինչը բխում է թռիչքների անվտանգության ապահովման նկատառումներից և տարածվում է բոլոր ավիաընկերությունների վրա առանց որևէ խտրականության՝ համաձայն Չիկագոյի կոնվենցիայի դրույթների: «Ելնելով վերոգրյալից` տեսականորեն Ադրբեջանի օդային տարածքը բաց է ՀՀ քաղաքացիական օդանավերի համար, սակայն գործնականում ՀՀ օդանավ շահագործողները նշված տարածքով թռիչքներ չեն իրականացնում, ինչը պայմանավորված է վերջիններիս ներքին որոշումներով», - ասված է հաղորդագրության մեջ: Քաղավիացիայի մեկնաբանություններին զուգահեռ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցում արձագանքել է օգտատերերից մեկի հարցին՝ կապված ադրբեջանական ինքնաթիռների՝ Սյունիքի տարածքով թռիչքի հետ։ «Իսկ ինչո՞ւ չպետք է թռչեն։ Մեզ դրա համար վճարում են: Մեր ինքնաթիռներն էլ թռչում են Ադրբեջանի վրայով։ Ինչքա՞ն կարելի է նման անիմաստ բաների վրա էներգիա ծախսել», - գրել է Թորոսյանը։ Ավելի վաղ Քաղավիացիայի կոմիտեն արդեն անդրադարձել էր «Ադրբեջանական ավիաուղիների»՝ Հայաստանի տարածքով երթուղիների փոփոխությանը՝ նշելով, որ այն կապված է տեխնիկական կամ ավիացիոն գործոնների հետ, որոնք տեղավորվում են միջազգային կանոնակարգերի սահմաններում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |