Հայրապետյան․ Կիբեռանվտանգության ոլորտում դեռ շատ անելիքներ կան![]() 2 օգոստոսի 2025 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ մասնակցել է «Ազգային կիբեռանվտանգության կարողությունների զարգացում» կրթական ծրագրի շրջանակում անցկացվող CyberTech կիբեռանվտանգության նախագծերի սպրինտի շնորհանդեսին։ Անդրադառնալով կիբեռանվտանգության՝ օրեցօր աճող կարևորությանը, նշել է, որ Հայաստանի դիրքը կիբեռանվտանգության միջազգային ինդեքսում վկայությունն է այն բանի, որ կիբեռսպառնալիքները կանխելու և կիբեռմիջադեպերը կառավարելու գործում մեր երկրի պատրաստվածության ներկայիս մակարդակը ստիպում է արագ և գործուն քայլերի գնալ։ «Նշել եմ, որ թեև թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի համատեղ ջանքերով արդեն իսկ իրականացվում են էական գործողություններ՝ կիբեռանվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, սակայն դեռևս շատ անելիքներ կան։ Իմ խոսքում կարևորել եմ այսօրինակ միջոցառումների անցկացումը, որոնց շնորհիվ ռազմավարական ներդրում է արվում կիբեռանվտանգության ոլորտում մարդկային կապիտալի զարգացման մեջ։ Շնորհանդեսի ընթացքում 10 ուսանողական թիմեր ներկայացրել են իրենց մշակած նախագծերը, որոնցից 2-ը ճանաչվեցին լավագույնը՝ հետագա ֆինանսավորման հնարավորություն ստանալով։ Ծրագրի նպատակն է զարգացնել կիբեռանվտանգության կրթական բովանդակությունը Հայաստանում, ստեղծել նոր կարիերային ուղի երիտասարդների համար»,- գրել է նախարարը։ Հայրապետյանը ընդգծել է, որ նման նախաձեռնությունները ոչ միայն հարթակ են երիտասարդների պրակտիկ զարգացման համար, այլ նաև ենթադրում են երկարաժամկետ ներդրում՝ ոլորտի ինստիտուցիոնալ ամրապնդման ուղղությամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |