Նյու Յորքի բնակիչը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու մտադրության մասին 5 հունիսի 2009 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Նյու Յորքի բնակիչ Դենիել Ջեյմս Մյուրրեյը հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային սպանելու մտադրության մասին: Ինչպես հինգշաբթի հաղորդել են Յուտա նահանգի դատախազության ներկայացուցիչները, Մյուրրեյին համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել, դեռեւս հեռակա: Ըստ ամերիկյան օրենքների, պետության ղեկավարի հասցեին հնչած ցանկացած սպառնալիք դաշնային հանցագործություն է համարվում եւ պատժվում է ազատազրկմամբ: Ինչպես նշել են դատախազության ներկայացուցիչները, Մյուրրեյն իր հաշվեհամարից հանելով 13 հազար դոլար, Յուտա նահանգի Սենտ Ջորջ քաղաքի բանկի աշխատակցին հայտարարել է, որ իր առաքելությունն Օբամային սպանելն է: Դա տեղի է ունեցել դեռեւս մայիսի 27-ին: Ըստ գաղտնի ծառայության տվյալների, որը պատասխանատու է պետության ղեկավարի պաշտպանության համար, Մյուրեյի անունով գրանցված է ութ միավոր հրազեն: Վերջերս նա եղել է Կալիֆորնիայում, Յուտայում, Ջորջիայում, Օկլահոմայում եւ Տեխասում, հաղորդում է «Վզգլյադը»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |