Փաշինյանը Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կունենա Թրամփի և Ալիևի հետ![]() 6 օգոստոսի 2025 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այց կկատարի ԱՄՆ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ «Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական համագործակցության առաջմղմանը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Դոնալդ Թրամփը նախընտրական շրջանում իր Truth Social հարթակում կոշտ քննադատության էր ենթարկել մրցակից Քամալա Հարիսին՝ նշելով. «Արցախից 120,000 հայ քրիստոնյաների սարսափելի հալածանքի ու բռնի տեղահանության ժամանակ ոչինչանելու համար», և տվել էր խոստում՝ «դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները»։ Նա հավելել էր. «Մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։ Հանդիպման մասին տեղեկատվություններ տարածվեցին դեռևս շաբաթվա սկզբին ադրբեջանական լրատվամիջոցներում։Նշվում էր, որ Բաքուն և Երևանը պատրաստ են հայտարարել խաղաղության համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |