Վլադիմիր Դորոխին. Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ո'չ հայամետ է, ո'չ էլ ադրբեջանամետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում այնքանով արդյունավետ է, որքանով որ պահանջված է, հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը: «Ռուսաստանը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, եւ կար մի շրջան, երբ Մոսկվան ցանկանում էր իր խաղաղապահներին գործուղել Լեռնային Ղարաբաղ: Այժմ ձեւավորվել է միջազգային միջնորդների կազմը եւ Ռուսաստանը պետք է հաշվի նստի դրա հետ»,-ուրբաթ օրն ասել է Դորոխինը Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում կայացած հանդիպմանը:



Ռուսաստանը չի կարող իր ձեռքն առնել հակամարտության լուծումը եւ հրամաններ տալ որեւէ մեկին, ասել է Դորոխինը: Նրա խոսքերով, ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում ո'չ հայամետ է, ո'չ էլ ադրբեջանամետ: «Մենք ցանկանում ենք հասնել ղարաբաղյան հակամարտության արդար լուծման»,-ասել է ռուս դիվանագետը, հաղորդում է ադրբեջանական Trend News գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---